ՀՀ վարչապետը ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հեղինակած «Քայլ արա, մերժիր Սերժին» գրքի շնորհանդեսի ժամանակ խոստովանեց, որ իրեն սկսել են ավելի շատ հետաքրքրել Լենինը, Մաո Ցզեդունը, Նապոլեոնը և հեղափոխության այլ առաջնորդները։
Փաշինյանը 8 տարի վաղեմության իրադարձությունները համարում է հաջողության պատմություն, թեև ընդունում է, որ դա դաժան է հնչում` հաշվի առնելով զոհված հայ զինվորների և Արցախի ժողովրդի ճակատագրի գործոնը։


