▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս ՀՀ իշխանությունների հարցումից հետո ICE գործակալները ներխուժեցին Վարդան Ղուկասյանի բնակարան...

Տեսանյութն՝ Asekose-ի տելեգրամյան ալիքում

Դավիթ Գրիգորյանի հերթական հաղորդումն անդրադառնում է նաև ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանին: Այդ մասին գրել է լրագրողը ֆեյսբուքյան իր էջում ու նշել.« Գլենդելից մինչև Լաս Վեգաս. ԱՄՆ Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայությունը (ICE) անցել է աննախադեպ կոշտ գործողությունների: Գլենդելում (Glendale) առավոտյան ժամը 6-ին դիմակավորված գործակալները հենց շենքի բակում ծնկի են բերել և ձերբակալել սովորական հայ ընտանիքի՝ խուճապ առաջացնելով Լոս Անջելեսի ողջ հայ համայնքում:

Սակայն ICE-ի ամենաաղմկահարույց թիրախներից մեկը դարձավ նաև հայտնի քաղաքական գործիչ Վարդան Ղուկասյանը («Դոգ»).

Ինչպե՞ս ՀՀ իշխանությունների և Ինտերպոլի հարցումից հետո ICE գործակալները վաղ առավոտյան ներխուժեցին Վարդան Ղուկասյանի բնակարան Լաս Վեգասում:

 ԱՄՆ ներգաղթային դատարանի բեկումնային որոշումը. ինչո՞ւ դատարանը վճռեց Ղուկասյանին ՉԱՐՏԱՀԱՆՁՆԵԼ Հայաստանին (քաղաքական հալածանքի հիմքով), բայց պարտավորեցրեց լքել ԱՄՆ-ն: Ինչպե՞ս է նրա գործը վերածվել ԱՄՆ–Ռուսաստան դիվանագիտական բախման (8 News Now-ի հետաքննությունը), և արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն անձամբ է դիմել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին (JD Vance)՝ խոչընդոտելու նրա վերադարձը»:

Ամբողջական եթերը՝ ստորև

Հասարակություն далее