▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես սյունեցի կինը դանակի մի հարվածով քողազերծեց Հայաստանի սահմանների պաշտպանվածության մասին նիկոլական փուչիկը․ Գեղամ Մանուկյան

Ինչպես սյունեցի կինը դանակի մի հարվածով քողազերծեց Հայաստանի սահմանների պաշտպանվածության մասին նիկոլական փուչիկը․ Գեղամ Մանուկյան

Կարդացեք նաև՝

 

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանն ու Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ մենք գործ ունենք ոչ թե դիվերսանտի, այլ դասալիքի հետ։ Ադրբեջանական մոտակա մարտական դիրքերը տվյալ հայկական գյուղից գտնվում են 12, 15 և 16 կիլոմետր հեռավորության վրա։ Ուշադրություն, հարց՝ ինչպե՞ս կարող էր դիվերսանտը/դասալիքն այդպես հանգիստ հատել հայկական սահմանը և խորանալ 10+ կիլոմետր։ Չնայած... Հիմար հարց է... Չէ՞ որ Սասուն Միքայելյանն ասել է, որ մենք 30 տարի է՝ սահման չենք ունեցել և հիմա էլ չունենք։
Հ.Գ. Մնում է հուսալ, որ Հայաստանի քաղաքացուն չեն արտահանձնի Ադրբեջանին՝ ադրբեջանցի զինծառայողին մարմնական վնասվածքներ հասցնելու համար։

***

«Սրբազան պայքար»-ի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չզարմանաք, որ վաղը ճղճղան կանացի ձայնով մեկը հայտարարի՝ ադրբեջանցի խեղճ զինվորն ավելի շատ է տուժել սյունեցի կնոջ հարվածներից, քան հենց այդ կինը, դեռ հարց է՝ ով է էդ իրավիճակում տուժողը…
Զինված ադրբեջանցին մտնում է մեր տները… Թող Պաշտպանության նախարարը շարունակի ստուգել զորամասերի բորշի որակը, մեկ ա արդեն խաղաղություն ա, խաղաղություն…
ՀՀ քաղաքացին հարկեր է վճարում, որ անվտանգություն ապահովեք, ոչ թե որ համով բորշ ուտի»։

***

Զարդագործ, ձեռագործության վարպետ Հասմիկ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ Աննա Հակոբյանին
Դուք այսօր հարթակներից խոսում եք ընտանեկան բռնության դեմ պայքարի, կնոջ արժանապատվության և պաշտպանվածության մասին։ Սա, անկասկած, կարևոր խնդիր է։ Բայց կնոջ պաշտպանվածությունը չի կարող սահմանափակվել միայն ընտանիքի ներսում։
Այսօր Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողը անարգել հայտնվել է հայկական բնակավայրում, մտել հայ ընտանիքի տուն և երեք երեխաների ներկայությամբ վիրավորել նրանց մորը։
Սա միայն մեկ կնոջ դեմ ուղղված հանցագործություն չէ։ Սա պետության՝ իր քաղաքացու ֆիզիկական անվտանգությունն ապահովելու կարողության հարցն է։
Ինչպե՞ս կարող ենք խոսել կնոջ անվտանգության մասին՝ շրջանցելով իրականությունը, որտեղ նա պաշտպանված չէ նույնիսկ իր սեփական տանը՝ արտաքին զինված ներթափանցումից։ Ինչպե՞ս խոսել երեխայի անվտանգ միջավայրից, երբ երեք երեխա սեփական տանը ականատես են լինում մոր հանդեպ զինված բռնության։
Կնոջ իրավունքները ընտրովի չեն։ Կնոջ անվտանգությունը՝ նույնպես։
Եթե պետությունը հայտարարում է, որ պաշտպանում է կնոջ արժանապատվությունն ու կյանքը, այդ պաշտպանությունը պետք է գործի ամենուր՝ ընտանիքում, փողոցում և, առաջին հերթին, իր սեփական հարկի տակ՝ իր երկրի սահմանների ներսում։ Ընտանեկան բռնության դեմ պայքարին պետք չէ հակադրել ոչ պակաս հիմնարար մեկ այլ իրավունք՝ անվտանգ երկրում ապրելու իրավունքը։
Իրական պաշտպանվածությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդը վստահ է՝ զինված օտարերկրացին չի կարող մտնել իր գյուղ, իր տուն և բռնություն գործադրել։ Այսօր Շաքիում տեղի ունեցածը հենց այդ վստահության փլուզումն է։
Եվ եթե խոսում ենք կնոջ արժանապատվությունից, ապա պետք է խոսենք դրա ամբողջական իմաստով՝ նրա կյանքի, տան անձեռնմխելիության, երեխաների անվտանգության և իր երկրում առանց վախի ապրելու իրավունքի մասին»։

Քաղաքական далее