▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Inecobank, ոչ թե խարդախներին եք հեռու պահում ձեր բանկից, այլ հենց հաճախորդներին»

Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Inecobank CJSC, եթե ձեր օնլայն համակարգ մուտքն այնքան եք բարդացնում, որ ձեր հաճախորդի համար այդ համակարգ մտնելը դառնում է քվեստ, ապա ոչ թե խարդախներին եք հեռու պահում ձեր բանկից, այլ հենց հաճախորդներին։

Կայք. «Հավաքեք լոգին / գաղտնաբառ»։

Ես. «Ահա»։

Կայք. «Լավ, մի հատ էլ SMS-ով կոդ ուղարկենք Ձեր հեռախոսին, հաստատե՛ք»։

Ուղարկում են, ստանում եմ, հաստատում եմ։ Մի հատ էլ է SMS գալիս, որ ինչ-որ մեկը ուզում է մտնել հաշիվս։

Կայք. «Ինչ-որ նոր սարքից ես մտնում, համեցիր մի հատ դեմքի ճանաչման» (իրականում ո՛չ սարքը, ո՛չ բրաուզերը նոր չեն, տասնյակ անգամներ դրանով մուտք եմ գործել)։

Ես. «Լավ, գրողը տանի»։ Գնում եմ, բերում եմ տեսախցիկը, միացնում եմ կոմպին։

Կայք. «Սկսում ենք... Լույսերը վառիր, եթե արևային ակնոց ունես, հանի՛ր»։

Նորից տեղիցս վեր եմ կանում, լույսերը վառում եմ։ Ակնոցս արևային չէ, բայց համենայն դեպս հանում եմ։

Կայք։ «Ուղիղ նայիր։ Հիմա վերև նայիր։ Հիմա ներքևի աջ անկյուն։ Հիմա էլ ձախ նայիր»։

Հազիվ եմ հասցնում թեքել գլուխս իր հրահանգների հետևից (վիզուալ են հրահանգները, այսինքն գլուխդ շարժում ես, հետո պետք է աչքի պոչով արագ նկատես, թե հաջորդը ինչ է ցույց տալիս էկրանին, թե ուր նայես)։

Կայք. «Սպասիր, մի հատ մարսեմ»։

Սպասում եմ։

Կայք. «Չէ, աչքիս դու չես։ Մի հատ էլ փորձե՞նք»։

Նորից եմ գլուխս էս կողմ-էն կողմ շարժում։

Կայք. «Չէ, աչքիս դու չես։ Մի հատ էլ փորձե՞նք»։

Մի հատ էլ ենք փորձում։

Կայք. «Չէ, դու չես։ Զանգի՛ր բանկ»։

Նորից փորձելու հնարավորությունը կորում է, փոխարենը բանկին զանգելու լինկ է բերում (բայց հեռախոսի համարը գրած չէ)։ Քլիք եմ անում։

Կայք. «Չկպավ։ Զանգելու հավելվածը չեմ կարող միացնել»։

Է հա, բա համակարգչի վրա չկա զանգելու հավելված, որովհետև ... հմ ... իսկ ո՞վ ասաց, որ համակարգչի վրա այն պետք է լինի։

Մնում եմ օդում կախված։

✱ ✱ ✱

Ոմանք կասեն. «Ինչո՞ւ չես մոբայլ հավելվածը ներբեռնում, դնում հեռախոսիդ մեջ»։ Որովհետև 2–3 ամիսը մեկ մի գործարք անելու կամ մի թիվ նայելու համար չեմ ուզում զգայուն հավելված պահել հեռախոսիս վրա։ Երկրորդ պատճառը. որովհետև ուղղակի չեմ ուզում։ Որովհետև՝ որպես այդ բանկի Աստված գիտի քանի տարվա հաճախորդ, իրավունք ունեմ, չէ՞, բրաուզերով էդ անտեր օնլայն համակարգը մտնելու այնպես, ինչպես որ միշտ մտել եմ։

Հասարակություն далее