▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրենց երեխեքը պիտի լինեն, իրենք իմ տեղը լինեն, որ հասկանան` ինչ ցավ է». Անի Ավետիսյանը` Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևի կողմից հրազենային վիրավորումներ ստացած Անի Ավետիսյանը «Նյուզ»-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել ճակատագրական օրվա իրադարձություններից: Մինչև տուն հասնելն Անին զանգած է եղել ոստիկանություն, սակայն ոստիկանները հասել են, երբ արդեն ամեն ինչ վերջացած է եղել: «Զենքը պահել էր երեխեքիս վրա: Կրակեց, ինձ չկպավ, տղայիս վրա էր ուզում կրակի, ձեռքով պահել եմ, հետո ինձ քաշեց քցեց կարավաթին, ինձ հարվածեց, ես սկսեցի իրեն դանակով հարվածել, տղես եկավ ձեռքով խփեց: Հետո կանգնեցի, ուզեց ինձ կրակի, ձեռքով իջեցրել եմ, կրակել ա ոտքիս: Ես հիվանդանոցում նոր իմացել եմ, որ նա ադրբեջանցի է: Ինձ հետ բառ չի փոխանակել, ձայն էլ չի հանել»,- պատմում է Անին:
Առավել մանրամասն` տեսանյութում:

Օգտատեր Արսեն Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլիզմի՝ այսինքն պարտության, հանձնվողականության ու հնազանդության, գաղափարախոսության տեսանկյունից Շաքիի կինը մի սարսափելի արարք է արել` պաշտպանել է իր երեխաներին, դիմադրել է թշնամու զինված զինվորին ու վնասազերծել է նրան։ Իհարկե, այդ կինը կարող էր զոհվել, իհարկե մեծ ռիսկի է գնացել, բայց դատելով արդյունքից` սթափ գնահատել է իրավիճակը, հասկացել է, որ հնարավոր է դիմադրել, վնասազերծել ու փրկել երեխաներին ու գնացել է էդ ռիսկին։ էս ամենը՝ ըստ նիկոլիզմի, մի սարսափելի անթույլատրելի, ոչ ռացիոնալ ու էմոցիոնալ արարք է, որը ոչ մի կերպ չէր կարելի անել։ Էս կնոջ արարքը հենց այն է, ինչ չի ուզում նիկոլիզմը, բայց օդ ու ջրի պես անհարժեշտ է մեր պետությանը, այսինքն, գնահատել իրավիճակը, պատրաստվել դիմադրության ու պայքարի, հզորացնել բանակը, վնասազերծել թշնամուն։
Էդ կոնջը մաղթում եմ շուտափույթ ապաքինում, ու թող ապաքինվելուց հետո ասի, թե ինչու չի դիմել ոստիկանություն, կարծում եմ ռացիոնալ բացատրություն կունենա»:

Հասարակություն далее