▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները թաքուն են գնացել Ամուլսարի հանքի շահագործման պաշտոնական բացմանը․ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնություն

Իշխանությունները թաքուն են գնացել Ամուլսարի հանքի շահագործման պաշտոնական բացմանը․ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնություն

Նշվում է, որ Ջերմուկ հերթական այցի ընթացքում նախաձեռնության անդամները պատահաբար են իմացել բացման մասին։

«Սիրելի’ ջերմուկցիներ, մտահոգ հայե՛ր, պատրա՞ստ եք ձեր աչքի առջև տեսնել հսկա սարի կործանումը, ամբողջ տարածքի էկոհամակարգի ավերումը, ջրերի թունավորումը ու առհասարակ Ջերմուկի անկումը…»,- նշված է մախաձեռնության տարածած հայտարարության մեջ։

📎Այսօր իր բացման իր խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե բացումն այսօր չի ուղեկցվում բողոքի ակցիաներով, որովհետև կարողացել են պատասխան ձևակերպել հանրությանը հուզող բոլոր հարցերին, և ամեն բան արվել է, որ ՀՀ քաղաքացիները սա համարեն իրենց նախագիծը։

Կարդացեք նաև՝ լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի աղետաբեր քաղաքականության հետևանքով Արցախը կորցրինք, Ջերմուկը դարձավ սահմանամերձ տարածք, Ջերմուկի մոտակա բարձունքներում ադրբեջանական զինուժն ամրացել է։ Դա բացասաբար է ազդել Ջերմուկ հանգստավայրի, առողջարանի գրավչության վրա։ Դա քիչ էր, հիմա էլ Ամուլսարի հանքավայրն են գործարկում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը։ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը երկար տարիներ լուրջ մտահոգությունների և քննարկումների առարկա է դարձել Ջերմուկ առողջարանային քաղաքի համար։ Այդ մտահոգությունները վերաբերում են բնապահպանությանը, մասնավորապես՝ ջրային ռեսուրսներին։ Ամուլսարի հանքավայրում պայթեցման աշխատանքները և քիմիական նյութերի (օրինակ՝ ցիանիդային կորզման) օգտագործումը կարող են վնասել Ջերմուկի հայտնի տաք և հանքային ջրերի ավազաններին, փոխել դրանց կազմը կամ հանգեցնել աղբյուրների անհետացմանը։ Բաց հանքի շահագործման ժամանակ պայթեցումներն ու տեխնիկայի աշխատանքը կառաջացնեն մեծ քանակությամբ փոշի և մեծ աղմուկ։ Հիմա ո՞ւր են Ամուլսարի պաշտպան բնապահպանները, ինչպե՞ս են նրանք պայքարում, որպեսզի հանքառատ Հայաստանում ևս մեկ բաց հանք չավելանա»։

Հասարակություն далее