
|
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ–ական նախկին պատգամավոր Ջուլիետա Ազարյանը Facebook–ի իր էջում գրել է. «Այսօրվանից ստանձնում եմ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնը»: 1992թ․ ծնված Ջ․ Ազարյանը բարձրագույն կրթություն չունի, 2016-ին ավարտել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը, 2022-ի մայիսին նշանակվել է Երևան Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ; Ջազային ու էստրադային քոլեջ ավարտածը ո՞նց է ավելի քան 1 միլիոն բնակչություն ունեցող Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ աշխատելու։ Նա ոչ լրագրող է, ոչ՝ հանրային կապերի ու հաղորդակցության մասնագետ։ Ոնց որ ՔՊ-ն է երկիր կառավարում, ոնց Տիգրան Ավինյանն է Երևանի քաղաքապետ աշխատում, այնպես էլ Ջ․ Ազարյանն է քաղաքապետի մամուլի խոսնակ աշխատելու»։ |


