▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կայծակն այնքան ուժեղ է եղել, որ ոչ միայն Սևանավանքի խաչն է վնասվել, այլև գմբեթը

Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը

ԱրմենիաSputnik-ի հետ զրույցում Սևանավանքի վանահայր տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը նշեց, որ կայծակի հարվածը 17։30-ի սահմաններում է եղել՝ երեկոյան ժամերգության պահին։ Թեպետ ժամերգությունը Սևանավանքի մյուս եկեղեցում՝ Սուրբ Առաքելոցում է անցկացվել, բայց եկեղեցու այս հատվածում ևս այդ ժամին մարդիկ եղել են։

«Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Փաստորեն խաչը շանթարգել է դարձել»,- նշեց տեր Մինասը։

Կայծակն այնքան ուժեղ է եղել, ոչ միայն խաչն է վնասվել, այլև գմբեթը։ Հիմա ժամանակավոր լուծում է տրվել, գմբեթը ծածկվել է՝ թույլ չտալու, որ անձրևաջրերը ներս լցվեն։

Տեսանյութը` սոցցանցերից։
info@asekose.am/095519696
Հասարակություն далее