▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կգոռամ ոնց հարմարա․ դուք մի ասեք՝ ես ոնց կարծեմ․ ՔՊ-ականը գոռգոռում է ԱԺ–ում

ԱԺ-ում իրավիճակը լարվեց ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի ելույթի ժամանակ
 
Նա հայտարարվեց, թե նախկինների օրոք իր մանկությունն ու պատանեկությունը խլվել են, խոսեց, թե իր երեխային թիրախավորել են, ապա հասավ նրան, որ «սիլլա տալու ձևը գիտի», բայց դրան չի գնա։
 
Ընդդիմադիրները, մասնավորապես, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորներն արձագանքեցին, ինչից հետո իրավիճակը լարվեց։ Արդյունքում Վահագն Ալեքսանյանը նախազգուշացումներ հայտարարեց Նարեկ Կարապետյանին, Տիգրան Աբրահամյանին, Մամիկոն Ասլանյանին։

Շարունակելով ելույթը՝ Գրիգորյանն իր «օղորմած պապուն» հիշեց, թե «էշի քուռակն էշից առաջ է ընկնում, գելերը խփում, տանում են»։

***

«Ձեր ֆեյքերը նույն փոստերն են կիսվում, նույն նկարներն են փոստում, պարոն Կարապետյան: Երբ իրենք գրում են, ամբողջությամբ ձեր բառապաշարն է: Ես կարող եմ մտածել, որ, օրինակ, դուք եք այդ համակարգչի դեմ: Բան կա, եկեք այստեղ ասեք»,- ԱԺ-ում, դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանին, ասել է ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:

Նարեկ Կարպետյանը տեղից արձգանքեց, ինչին ի պատասխան Գրիգորյանը սկսեց գոռալ. «Նախ ձեր մատը մի՛ բարձրացրեք, դուք մի ասեք՝ ես ոնց կարծեմ: Կգոռամ ոնց հարմարա»:

Իրավիճակը լարվեց ՔՊ-ականների և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամնավորների միջև:

Դիտեք նաև՝

***

Հասարակություն далее