▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրկին զոհ՝ բանակում

«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր՝ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։ Մեր տեղեկություններով՝ զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։

Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։ Դեպքի հանգամանքները, սակայն, դեռևս հայտնի չեն։
Պաշտոնական տեղեկություն այս պահին դեպքի վերաբերյալ դեռևս չի հրապարակվել։

Քննչական համակարգից մեր աղբյուրը հաստատեց զինծառայողի մահվան փաստը:

Զանգեցինք ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանին։ Նա մեր զանգերին չպատասխանեց, թերևս զբաղված էր նախարարի ճեպազրույցի կանոնները սահմանելով, թե լրագրողները քանի հարց պիտի տան և ժամացույցի սլաքի ինչ ուղղությամբ։

Մահացածն ամուսնացած էր, կինը հղի է, ունեն հագուստի փոքր խանութ Սիսիանում: Իսկ թե ինչն է եղել նման քայլի պատճառը, դեռեւս պարզ չէ, քաղաքում շոկի մեջ են»:

***

«Պարո՛ն Պապիկյան, կրկին զոհ ունենք, 37 տարեկան տղամարդն ինքնասպանություն է գործել բանակում»,- լրագրողը դիմեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

«Ես զոհի մասին հիմա տեղյակ չեմ։ Կպարզեմ և հրապարակմամբ հանդես կգամ»,- պատասխանեց Պապիկյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее