|
«Կա լուրջ մտավախություն, որ սրանով կարողանալու եք ստանալ որոշակի տեղեկություն, որը, հաշվի առնելով մեր երկրում զարգացումները՝ բռնակալությանը միտված, կարող է ուղիղ գործիք լինել մարդկանց ճնշելու համար: Կվախենան ֆինանսավորել օրինակ ընդդիմությանը, բայց մեծ հաճույքով կֆինանսավորեն իշխող կուսակցությանը»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, խոսելով քաղաքացիների կողմից ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին ու կուսակցություններին եկամտային հարկից հատկացումներ անելու նախագծի մասին, ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը: *** «24նյուզ»-ի եթերում անդրադառնալով նախագծին՝ նախկին պատգամավոր, խմբագիր Թագուհի Թովմասյանն էլ ասել է. «Իրենք կկարողանան տեսնել, թե որ քաղաքացին որ ԶԼՄ-ին գումար փոխանցեց: Ո՞վ է երաշխիք տալու, որ չի արտահոսելու այդ տվյալը, ի՞նչ երաշխիք, որ քաղաքացին, որն իքս կազմակերպության աշխատակից է, հետո հետապնդումների չի ենթարկվելու պետության կողմից, որ, օրինակ, անցանկալի լրատվամիջոցի է ֆինանսավորել»: *** |
|
«2027-ի հունվարի 1-ից, համընդհանուր հայտարարագրման համակարգով, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների՝ քաղաքացիների կողմից ֆինանսավորման համակարգ կներդնենք»,- նոյեմբերի 2-ին, բյուջետային քննարկման ժամանակ, ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով. «Քաղաքացիները, հայտարարագիրը լրացնելուց ու հաստատելուց հետո, իրենց վճարած եկամտային հարկից կարող են նվիրատվություն իրականացնել: Իհարկե հեռու ենք այն մտքից, որ համակարգի ներդրման առաջին տարին ֆինանսական մեծ հոսքեր կուղղվեն, բայց դա մեծապես կախված է նրանցից, թե կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և զանգվածային լրատվամիջոցներն ինչքանով ունեն քաղաքացիների նվիրատվության կարիքն ու անհրաժեշտությունը»: Այսօր՝ նոյեմբերի 11-ին ԱԺ հանձնաժողովի նիստում վերոնշյալ նախագծի աշխատանքային քննարկումներն են: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանն ասաց. «Նախատեսում ենք, որ քաղաքացիները հնարավորություն կունենան սոցիալական կրեդիտներից որոշակի գումարներ ուղղել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին (գումարի չափը նախատեսված է 1000 դրամ՝ յուրաքանչյուր ՀԿ-ի, լրատվամիջոցի կամ կուսակցության համար. առավելագույնը կարող է լինել 3000 դրամ): Օրենսդրական փոփոխությունը միայն ուղղությունն է նշում, մնացած դետալները՝ պահանջներ և այլն, վերապահվում է կառավարությանը»: Նախկին պատգամավոր, խմբագիր Թագուհի Թովմասյանն արձագանքեց. «Եթե օրինագծի նպատակն այն է, որ պետք է անկախ լինեն ՀԿ-ները, ԶԼՄ-ները, կուսակցությունները, բայց, միաժամանակ, ցանկը պետք է սահմանի կառավարությունը, բա էլ ումի՞ց պետք է անկախ լինեն»: Փոխնախարարն ասաց. «Որևէ բան ես չնշեցի՝ կապված, որ կառավարությունը ցանկ է սահմանել, ասացի՝ որոշակի պահանջներ կան, որոնք բովանդակության հետ կապ չունեն, այսինքն՝ պահանջներից մեկը, օրինակ, որ երկու տարի պետռեգիստրում գրանցված լինի: Բովանդակային որևէ սահմանափակում չկա»: Թովմասյանը մյուս հարցը տեխնիկական էր. «Հայտարարատուն մտավ, բացեց, ՍՊԸ-ների ցանկ պետք է լինի, չէ՞, որ ընտրի, դա ինչպե՞ս է լինելու»: Սահակյանն արձագանքեց. «Որոշակի տեղեկատվություն՝ ՊԵԿ ներկայացնելու պահանջ է լինելու՝ անվանում, եկամուտների, ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն, ու եթե մնացած պայմաններին (գրանցված լինի, հարկային պարտավորություն չունենա), բավարարի, կհայտնվի ցանկում»: |
«Կվախենան ֆինանսավորել ընդդիմությանը, բայց մեծ հաճույքով կֆինանսավորեն իշխող կուսակցությանը». Արթուր Խաչատրյան
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


