▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Վարդան Մալխասյանը

Մահացել է ազատամարտիկ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, հասարակական-քաղաքական գործիչ Վարդան Մալխասյանը:

Գույժը հայտնել է նրա դուստրը։

«Գնաց Հայրիկս…

Պայքարեց սիրելով

Պայքարեց աննահանջ

Պայքարեց մինչեւ վերջին շունչը

Վերջին անգամ, բաժակը ձեռքին ասեց՝ սիրեցեք զմիմիանս-21.09.26

Վերջին անգամ արտասանեց-21.09.26

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,

Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.

Այս արև, այս վառ աշխարհում

Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Մոխրացի՛ր արևի հրում,

Արևից թող ոչինչ չմնա, —

Այս արև, այս վառ աշխարհում

Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Հայրիկ ջան,

ցավդ տանեմ

Այս արև, այս վառ աշխարհում

Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛»,-գրել է Սոնա Մալխասյանը։

Հասարակություն далее