▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր երեխեքի գլուխը կերած մարդուն կարելի՞ է ժպտալով, խոնարհվելով բարև տալ». Գևորգ Պետրոսյան

ՀՀ պատվիրակությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, օրեր առաջ Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Անդրադառնալով թեմային՝ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասել է. «Ալիևն ո՞վ ա, որ դուք գնում, կռացած բարև եք տալիս, դրա համար էլ ձեր գլխին ա՜յ էդ օյինն ա հանում: Ամո՛թ ա, գետի՛նը մտեք, դուք տուն, ընտանիք, բարեկամ չունե՞ք, ո՞նց եք իրենց երեսին նայում: Ալիևն իրենից ի՞նչ է ներկայացնում, նա վախկոտ անձնավորություն է, ո՞ւր եք գնում, կզում վախկոտի առաջ ու ազգին խայտառակում... Մեր երեխաների, քույրերի ամուսինների, եղբայրների, հարևանների, ազգականների գլուխը կերած մարդուն կարելի՞ է ժպտալով և խոնարհվելով բարև տալ»:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее