▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն»․ Գագիկ Սուրենյան

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն» խորագրով։

«Վերջին 5 օրերին Հայաստանը գտնվում է հարավից՝ արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, որոնք իրենց զարգացման պիկին կհասնեն սեպտեմբերի 15-ին, ինչի արդյունքում ցերեկային ժամերին Երևանում, Արարատյան դաշտում և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում կանխատեսվում է մինչև 33-34, առանձին հատվածներում նույնիսկ 35 աստիճան տաքություն։
Այսօրվա դրությամբ օդի օրական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կլիմայական նորմայից բարձր է 2-4 աստիճանով։ Մինչև սեպտեմբերի 17-ը օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, և միայն սեպտեմբորի 18-19-ին մոտ 2-4 աստիճանով կնվազի։
Սեպտեմբերի 14-17-ի երեկոյան և գիշերը ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ սպասվում են հիմնականում Շիրակում, Լոռիում և Տավուշում, իսկ սեպտեմբերի 18-19-ին նաև կենտրոնական շրջաններում»,- նշվում է տեսանյութում։

Հասարակություն далее