▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն, թե՞ չէ». Սամվել Կարապետյան

Լրագրողի հարցին՝ 300 հազար ադրբեջանցիները ե՞րբ են գալու, գործարար Սամվել Կարապետյանն ասել է. «Հերթով գալիս են. մեկը Շաքի էր մտել, մյուսի անունը հովիվ են դրել: Բա մի անգամ էլ թող Փաշինյանը մտնի Ադրբեջանի տարածք, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն, թե՞ չէ: Կարող է նույնիսկ ձևանալ որպես հովիվ ու մտնել, տեսնենք՝ հետ կտա՞ն իրեն»:

***

«Ուրախ կլինեի, որ այս տարիների ընթացքում ամեն ինչ բացահայտված լիներ, բայց այս իշխանությունը ոչ դրա համար խելք ունի, ո՛չ շնորհք, ո՛չ կամք, դրա համար ոչ մի բան էլ չի լինելու»,- խոսելով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին՝ ասել է Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է հասնի վերջնական հանգուցալուծմանը:

***

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն ասել է. «Որ դնես գլխին՝ գնդակահարես, չի գնա արտահերթ ընտրության. ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ մի 49 տոկոս ձայն հավաքել»: Ինչ վերաբերում է պետականակենտրոն ընդդիմությանը՝ Կարապետյանը նշել է. «Պետականամետ իշխանություններ են պետք. ընդդիմությունը միշտ պետականամետ է: Մեր բախտը չի բերել, որ ունենք ադրբեջանաթուրքամետ իշխանություններ»:

***

Անդրադառնալով վարչապետի՝ արտահերթ ընտրությունների սցենարը չբացառող հայտարարությանը, Սամվել Կարապետյանն ասել է. «Մենք կմասնակցենք, կհաղթենք, ինչպես ինքը գիտի՝ ոնց ենք հաղթում....»:

***

«Վտանգներ կան: Օրինակ, կարող են ԹՐԻՓՓ-ը որպես միջանցք բացել ու մեզ ցտեսություն ասել»,- դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում, ասաց Սամվել Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ «եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ, ԹՐԻՓՓ-ն ի՞նչ վտանգներ կարող է ներկայացնել»:

Հասարակություն далее