▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի թողեք, որ ազգը նախիր դառնա»

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մի հետաքրքիր սերիալ կա, Apple-ն ա նկարել, կոչվում է Silo (Укрытие). Դա մի բունկերի մասին է, որտեղ 10.000 մարդ է ապրում, ովքեր երբևէ դուրս չեն եկել այդ թաքստոցի տարածքից ու չգիտեն դրսում ինչ է կատարվում։ Այդ բունկերն ունի իշխանություն, որը գտնում և ոչնչացնում է անցյալի հետ կապ ունեցող ցանկացած բան, որը մարդկանց կարող է տեղեկացնել բունկերից դուրս գտնվող աշխարհի մասին։ Գրքեր, լուսանկարներ, հին իրեր, ցանկացած տիպի ինֆրոմացիա կրող առարկաները՝ реликвий, արգելքի տակ են։ Եվ այդ բունկերում կա «Կրակի պահապանների» գաղտնի մի խումբ՝ Flamekeepers-ները, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, հավաքել ու պահել են այդ հին իրերը, որպեսզի թույլ չտան, որ մարդիկ մոռանան Silo-ից դուրս գտնվող աշխարհի մասին։ Կրակի պահապանների հիմնական նպատակն է պահպանել ու սերունդներին փոխանցել մարդկության իրական անցյալի մասին ճշմարտությունը, որովհետև հաջորդ սերունդները չեն իմանալու և չեն հետաքրքրվելու, թե ինչ կա իրենց բունկերից անդին։
Հիմա սա մեր օրերում, մեր երկրում է տեղի ունենում։ Երկրի ղեկավարը, ամեն հիմարության անդրադարձող նրա թիմը ծպտուն չեն հանում իրենց իսկ բերած աղետաբեր պատերազմի սկսման օրվա մասին։ Ավելին, հետևողականորեն ջնջում, հեռացնում են այդ պատերազմի, դրա զոհերի մասին վկայող ցանկացած բան. նկար, դրոշ, հուշատախտակ, նկարչական մրցույթի էքսպոնատ։ Ամեն բան անում են, որ հաջորդ սերունդը չիմանա, տեղեկացված չլինի, թե ինչ է եղել իրականում։
Բայց քանի մենք կանք, դա նրանց չի հաջողվելու։ Քանի Եռաբլուր գնացող, տղերքին հիշող, պատմող, Արցախը հիշող ու արժևորող «կրակի պահապաններ» կան, նիկոլենց մուրազը փորներն ա մնալու։ Դա էլ պարտիզանական պայքարի ձևերից մեկն է. հիշել, պահպանել ու փոխանցել սերունդներին։ Դե տեսնեմ այդքանից հետո քանի անհայրենիք կմոռանա ու կուրանա պատերազմը, դրա նահատակներին ու կորսված հայրենիքը։
էն «թաթա նիկոլի սիմոնյանի» կողմից Հ1-ի ուրացումն էլ էս արժեհամակարգը կրող մարդկանց փոքրիկ հաղթանակներից էր։
Ամեն մեկդ ձեր մասով, ձեր շրջապատում, ձեր հարազատների մեջ «կրակի պահապան» եղեք։ Մի թողեք, որ ազգը նախիր դառնա»։

Կարդացեք նաև՝ 

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հ1-ի երեկվա խայտառակությունն ուներ միայն մեկ նպատակ, ստուգել ինչքան է բթացել հասարակության զգացումը այս թեմային:
Արժի՞ արդյոք ապրիլի 24-ին սալյուտ խփել հրապարակում, թե «տխմար» հասարակությունը դեռ պատրաստ չի թուրքերին աղ ու հացով դիմավորելու:
Դա էին ստուգում:
Թե չէ սխալմամբ էր, չէինք հասկանում, ոնց Թաթային դրեցինք և այլ՝ ռուսի ասած «разговор в пользу бедных»...
Հ.Գ. Հ1-ի Գործադի տնօրենն ու ծրագրերի տնօրենը լավ կանեն գնան Եռաբլուր ու ամեն գերեզմանի մոտ ծնկաչոք ներողություն խնդրեն:
Գերեզման առ գերեզման»:

***

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին ալիք, ձեր ներողությունն ավելի վատն էր, քան ուղղակի լռելը։ Հանրայինը նոր հիմնադրված հեռուստաընկերություն չի, որպեսզի չունենա առանձին ընթացակարգեր, եթերային պատասխանատուներ, համապատասխան օրերի ու ամսաթվերի համար պլանավորումներ։ Այնքան մեծ աշխատակազմը, որը սնվում է հանրային գումարներից, չէ՛ր կարող պատահաբար, չունենալ սեպտեմբերի 19-ի, Սեպտեմբերի 27–ի, Դետեմբերի 7-ի, Ապրիլի 24–ի, ու մյուս օրերի ո՛չ միայն օրացույցը, այլև համապատասխան եթերային քաղաքականությունը։
Դուք ընդամնեը ոչնչացնում եք տասնամյակների ընթացքում Հանրային հեռուստաընկերության հրաշալի աշխատակիցների ստեղծած ավանդույթները, արժեքները, սկզբունքները։
Եթե չլիներ հանրային արձագանք, մի բան էլ պիտի արդարացնեիք ձեր ողորմելի ու հակամարդկային քայլը»։

***

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրային հեռուստաընկերություն, ներողություն խնդրելը չի ընդունվում: Մերժելի է նաև Հանրային հեռուստաընկերության երեկվա համերգային անբարոյականությունը պարզապես «սխալ» որակելը:
Գտեք ձեր մեջ եղած անբարոյականներին ու ասեք, որ հենց իրենց պատճառով է երեկ եթեր գնացել Թաթայի համերգը: Հանրայնացրեք նրա անունը ու պահանջեք, որ հեռանա հանրային հեռուստաընկերությունից:
Հակառակ պարագայում բոլորդ հայտնվելու եք վերոնշյալ կարգավիճակում»:

***

«Համերաշխություն» կրթական և հետազոտական հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հ1-ին պատժելու ամենաճիշտ ձևը դրանց բյուջեն կրճատելը կլինի, օրինակ, կիսով չափ։ Դրանից հետո ահագին «պրոֆեսիոնալներ», վստահ եմ, կլքեն էդ նեխած կառույցը, քանի որ այնտեղ են հայտնվել բացառապես բարձր վարձատրության համար, ու այդ վարձատրությունը կրճատելուց հետո այնտեղ մնալու որևէ պատճառ ու մոտիվ չեն ունենա։ Փողի վրա ստեղծված կառույցին պատժելու ամենալավ ձևը էդ փողը կտրելն ա»։

Քաղաքական далее