▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թաթայի համերգը ցուցադրելը նվիրված էր Ադրբեջանի հաղթանակին»․ Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ Թաթայի համերգը Հ1-ով հեռարձակվել է միտումնավոր՝ օրվա, 2020թ․ խարդախ պատերազմի հետ կապված։ Պատերազմ, որ խլեց հազարավոր կյանքեր։ Որոշեցին հարամ անել անգամ սուգը՝ «տոնական» համերգով։ Այն, որ չայցելեցին Եռաբլուր, անտեսեցին, պատերից ջնջեցին մեր սրտերում ապրող հերոսներին, սա բավարար չէր նրանց համար։ Սա անգամ վիրավորանք չի, սրա նպատակը մարդկանց սրտերը խոցելն է, մարդկանց նսեմացնելն է իրենց վշտով հանդերձ։ Մեզ հետ մի կապեք էս ամեն ինչը, գնացեք մտեք ձեր տները և ինչքան ուզում եք մռմռացեք ու ողբացեք։ Թաթայի համերգն, իրականում նվիրված էր Ադրբեջանի հաղթանակին։ Նույն օրը Բաքուն տոնում էր իր հաղթանակը։ Եթե Հ1-ն ու վերնախավը ունի այլ բացատրություն, խնդրեմ»։

***

Թարմացում. Սեպտեմբերի 27-ին եթեր հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը. Հանրային հեռուստաընկերությունը հաղորդագրություն է տարածել և ներողություն խնդերլ Թաթայի համերգի վերաբերյալ
Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։

Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար։

Նշենք, որ 44–օրյա պատերազմի 6–րդ տարելիցին Հանրային հեռուստատեսությամբ Թաթայի համերգի հեռարձակումը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել։ Երգիչ Թաթա Սիմոնյանն էլ էր իր գրառմամբ քննադատել Հ1–ին` նշելով, որ համերգի տեսաձայնագրությունը իրենց է պատկանում և իր հետ չեն համաձայնեցրել ցուցադրումը։

Հասարակություն ավելին