▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մի խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ. . . շոու ենք սարքել». Սասուն Միքայելյան

Մի հատ խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, մենք էս բարձր ամբիոնից էլ նենց մի հատ շոու ենք սարքել․ Սասուն Միքայելյանը՝ Շաքի գյուղ ներթափանցած Մուսաևի մասին
Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են Շաքի գյուղ ադրբեջանցի զինծառայողի ներթափացման հետ կապված ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշում ընդունել և դրանով պատասխանատու պաշտոնյաներին նիստին հրավիրել, ՔՊ-ն որոշման իմաստը չի հասկանում։

«Ինչ պատճառներով է պայմանավորված վերջինիս՝ ժամանակին չհայտնաբերելը, ինչ կարգավորումներ են անհրաժեշտ նմանատիպ դեպքերը հետագայում բացառելու համար»,- հանձնաժողովի նիստում նախագծից մի հատված ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հանձնաժողովի ՔՊ-ական անդամները կարծում են՝ որոշման ընդունումն իմաստազուրկ է, դրա փոխարեն կարող են առանց դրա էլ համապատասխան պատասխանատուներին հրավիրել հանձնաժողովի նիստին և իրենց հուզող հարցերն ուղղել։ Մյուս կողմից հիշեցնում են, որ նախաքննական գաղտնիքի գործոն էլ կա։
Հասարակություն далее