▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մոլորվել է այդ մարդը, մտել հաց է կերել, հետո պառկել քնել է». Ալեն Սիմոնյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը նեղվում է, երբ ասում են, որ ադրբեջանցին ներխուժել է Շաքի։

«Ներխուժե՞լ, մոլորվել է այդ մարդը»,- լրագրողներին ասաց Սիմոնյանը։

Նա հավատացրեց, թե առաջին իսկ պահից Ադրբեջանից տեղեկացրել են զինվորի անհետանալու մասին։

Հարցին՝ եթե մոլորվել էր՝ ինչո՞ւ չէր գալիս հանձնվեր ՀՀ իշխանություններին՝ Սիմոնյանն ասաց, որ գնացել է հաց ուտելու։

«Տունը դատարկ է եղել, օտար տարածք է եղել իր համար, մտել հաց է կերել, հետո պառկել քնել է, որքան հասկանում եմ՝ ինքը վիրավոր է եղել կամ առողջական խնդիր է ունեցել։ Սա հասարակ քրեական հանցագործություն է, իսկ ներխուժել բառը  ենթադրում է, որ դիմադրություն կա, պայքար ես տալիս։  Ասում եմ՝ մոլորվել է, մեր մոտից էլ շատ մարդ մոլորվել է»,- նշեց ՔՊ-ականը։

Հասարակություն далее