|
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանի գրառումը․ «Օ՜ զարմանք, Նարեկ Նալբանդյանը «ձեռք բերեց» «Հրազդան ցեմենտի գործարանը»»: Նշենք, որ Նարեկ Նալբանդյանին պատկանող Eighty Eight Deluxe Hotel-ի պաշտոնական ֆեյսբուքյան կայքում գրառում է արված, որում ասվում է «Հրազդան ցեմենտի գործարանը» նոր սեփականատեր ունի․ Նարեկ Նալբանդյանը նախատեսում է լայնածավալ ներդրումային ծրագիր Տարիներ շարունակ չգործող «Հրազդան ցեմենտի գործարան»-ը նոր սեփականատեր ունի։ Այն ձեռք է բերել գործարար Նարեկ Նալբանդյանը։ Գործարանի համար սկսվում է զարգացման նոր փուլ։ Հնարավորինս սեղմ ժամկետներում նախատեսվում է մեկնարկել լայնածավալ ներդրումային ծրագիր։ Ծրագրի շրջանակում կվերազինվեն գործարանի սարքավորումները, կվերականգնվի արտադրական ներուժը և կստեղծվեն նոր աշխատատեղեր։ «Հրազդան ցեմենտի գործարան»-ի վերագործարկումը կարևոր նշանակություն կունենա Հայաստանի արդյունաբերության զարգացման համար՝ նպաստելով տեղական արտադրության աճին և երկրի տնտեսական ակտիվությանը»։ |
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


