▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

New Yorker , չե՞ք ամաչում մարդկանց մոլորեցնելու համար...Մարինա Խաչատրյան

Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«Այսօր Նոր Նորքի Մագամոլի New Yorker խանութից գնում էի սպորտային տաբատ։

Անկեղծ ասած նման խանութների սիրահար չեմ, բայց այդ պահին այդպես էր հարմար։

Ինչպես տեսնում եք - տաբատների շարքի վերևում փակցված է արժեքը` 10.990 դրամ։ Աշխատակցից հարցրեցի` արդյո՞ք արժեքը վերաբերվում է ամբողջ շարքին և ստացա հաստատող պատասխան։

Մինչդեռ դրամարկղի մոտ արդեն վճարելիս պարզվեց, որ տաբատի իրական գինը 14.990 դրամ է, այն է` ամբողջ շարքի վերևում մեծ-մեծ փակցված արժեքից 4.000 դրամով ( շուրջ 10$ ) ավելի թանկ (տաբատի ներսում գրված էր իրական գինը, որը միամտորեն չէի ստուգել):

Խանութի աշխատակիցները, չնայած իմ ներկայացրած բոլոր ապացույցներին, չընդունեցին իրենց սխալը, խանութում չկար մենեջեր, չկար տնօրեն:

Նախ - եթե իմանայի, որ նման ոչ շատ որակյալ ապրանքն այդ արժեքն ունի, չէի վերցնի։

Երկրորդ - ինձ մոտ ձևավորվեց այն կայուն համոզմունքը, որ New Yorker խանութը կիրառում է մարդկանց խաբելու, մոլորեցնելու մենեջմենթ եւ չի ամաչում դրա համար։

Երրորդ - ինձ համար այդ 10$-ը մեծ գումար չէ, բայց պատկերացրեք, որ որևէ ուսանողուհի կամ երեխային դպրոց ուղարկող ծնող ընկնի այդ ծուղակը ու ամոթից ձայն չհանի։

Հիմա հարցեր.

1.New Yorker , չե՞ք ամաչում մարդկանց մոլորեցնելու համար։

2. Արդյո՞ք պատրաստվում եք վերանայել ձեր քաղաքականությունը, թե՞ մարդիկ այսուհետ չմտնեն ձեր խանութներ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее