▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյան, քանի՞ հանքում եք եղել, որ հիմա ամբողջ թափով հանքերի գովք եք անում». Անի Խաչատրյան

Բնապահպան-ակտիվիստ Անի Խաչատրյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Էս Դաստակերտի պոչամբարն է Սյունիքում։ Այն առաջացել է 1951-1975 թվականներին Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման և լեռնահարստացուցիչ կոմբինատի գործունեության հետևանքով։
1976 թվականից այն այսպես բաց վիճակում թողնված է։ Պոչամբարի տարածքում գտնվող գետը ժամանակին մեկուսացրել էին պոչամբարից, բայց տարիների ընթացքում այն անցքեր է բացել ու հիմա հոսում է ուղղակի պոչամբարի մեջով՝ պոչանքների հետ խառնվելով դուրս է գալիս մյուս կողմից ու լցվում Տոլորսի ջրամբար, որը ոռոգման ջուր է համայնքների համար։

Պոչամբարի վրա կան կենդանիների հետքեր, այսինքն պոչամբարի վրա կենդանիներ են արածում։ Պոչամբարի մի քիչ այն կողմ մեղվի փեթակներ էին։

Նկարում տեսնում եք, թե ինչ ձոր է առաջացել պոչամբարի մեջ գետի շնորհիվ ու անգամ ծառեր են աճել։
Նիկոլ Փաշինյան, երբ մենք խոսում ենք հանքերի վնասներից ու ռիսկերից, մենք էդ հանքերի մեծ մասում եղել ենք, գիտնականների ու մասնագետների եզրակացություններն ենք ուսումնասիրել, տեղացիների հետ ենք խոսել։ Իսկ Դուք ու Ձեզ անվերապահ սատարող թիմը քանի՞ հանքում եք եղել, քանի՞ մասնագիտական նյութ է կարդացել հանքերի մասին, որ հիմա ամբողջ թափով հանքերի գովք եք անում»:

Դիտեք նաև՝

 

Հասարակություն далее