Թարմացում․ Նոր Հաճըն քաղաքում շինարարական հրապարակը, որտեղ ողբերգական դեպքը տեղի է ունեցել, Նոր Հաճընի նախկին պոլիկլինկան էր, որը վերանորգվում էր, վերանորոգումը իրականացնում է «ԱՇԿԱՐ» ՍՊԸ-ն։
Ըստ տեղեկությունների՝ մահացածները 41 և 37 տարեկան էին։
***
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ քաղաքացին մնացել է տակը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ, մեկ անձ ստացել է մարմնական վնասվածքներ։


