|
«2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանցի զինվորի երկաթե բռունցքը կրկին իր խոսքն ասաց»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովում, որն անցկացվում է Բաքվում։ «Ընդամենը մեկ օրից էլ պակաս ժամանակում Ղարաբաղում Հայաստանի «օկուպացիոն բանակը» ջախջախվեց, իսկ «անջատողականների առաջնորդները»՝ կանգնեցին ադրբեջանական դատարանի առաջ։ Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում, իսկ նրանց տանկերը ցուցադրված են ռազմական ավարների պուրակում։ Այս հարցը գլոբալ նշանակություն ունի, ուստի ես կանգ առա դրա վրա։ Եթե Հայաստանի դեմ ժամանակին պատժամիջոցներ կիրառվեին «օկուպացիայի, ցեղասպանության և էթնիկ զտումների» համար, Ադրբեջանը ստիպված չէր լինի մարտի դաշտում կոտրել «հայկական ֆաշիզմի» ողնաշարը։ Պատերազմը մեր ընտրությունը չէր, Հայաստանն է մեզ դրդել», - նշել է նա։ *** |
|
«Հայաստանի նախկին իշխանություններն ու այն նախագահները, որոնք վնաս են հասցրել Ադրբեջանին, մինչ օրս արժանի պատիժ չեն կրել»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովում։ Նրա խոսքով՝ «ադրբեջանական տարածքների օկուպացիայի ժամանակ միջազգային ոչ մի կառույց աջակցություն չի ցուցաբերել Ադրբեջանին, մինչդեռ Հայաստանն օգնություն է ստացել»։ Նա նաև նշել է, որ հակամարտության կարգավորման նպատակով 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը ձևական բնույթ էր կրում։ «Հայաստանի նախկին ղեկավարությունը, երկրի բոլոր երեք նախկին նախագահներն ու նրանց կողմնակիցները՝ այդ ռազմական հանցագործներնը, մինչ օրս արժանի պատիժ չեն կրել», — հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ |
«Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում»․ Ալիև
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


