«Օրենքով գող» «Զապ»-ը՝ Անդրանիկ Սողոյանը, կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Սողոյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են դատարանից։ «Օշականցի Գևորիկին»՝ Գևորգ Մելիքյանին, կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշում դեռևս չի կայացվել։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանը և Գևորգ Մելիքյանը ձերբակալվել են սեպտեմբերի 23-ին․ նրանց կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել։
Թարմացում․ Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» (Գևորգ Մելիքյան) 2 ամսով կալանավորվել է:
Երեկ հայտնի էր դարձել քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանը, որ ավելի հայտնի է Զապ մականվամբ, նունպես երկու ամսով կալանավորվել է։
«Քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ, որոնցից մեկին՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, երկրորդին՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 322-րդ հորվածի 1-ին մասով, իսկ երրորդին՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրանցից երկուսի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, երրորդ անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում»,- հայտնել էր քննչական կոմիտեն։


