Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե՞ չէ. Փաշինյանը` օրվա խորհրդին չանդրադառնալու և Հանրայինի համերգի մասին
«Մեր պատմության մեջ էլի շատ օրեր կան, որոնց մենք չենք անդրադառնում։ Սեպտեմբերի 27–ին անդրադարձ չենք կատարել, քանի որ 44–օրյա պատերազմի մասին որևէ նոր բան չկա ասելու»։
Նա չժխտեց, որ Հանրային հեռուստաընկերության կողմից պատեհ չէր համերգ հեռարձակել սեպտեմբերի 27–ին, սակայն նշեց` զոհեր եղել են նաև այլ օրերի։
Դիտեք նաև՝
Փաշինյանը պատրաստվում է օրենքներ փոխել, միայն թե հեռացնի Գարեգին Բ–ին
Անդրադառնալով եկեղեցու մասին հայտնի զեկույցին`նա հայտարարեց` հավատացյալ հոտը պետք է լիարժեք մասնակից լինի եկեղեցու կառավարմանը։
ՀՀ վարչապետի խոսքով՝ կաթողիկոսը (որին հերթական անգամ ավազանի անունով կոչեց) չի որոշում, թե ով կարող է լինել քահանա, դա համայնքն է որոշում։ Պնդում է, թե եկեղեցու ավանույթը դա է, կառավարությունը գնալու է այդ լուծումների հետևից` օգտագործելով բոլոր լծակները վեհափառի հեռացման համար։
***
«Մենք այս պահի դրությամբ որևիցե ազդակ չունենք, որ գազի գինը թանկանալու է»,- այս մասին լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մտածո՞ւմ ենք արդյոք, որ եթե նման իրավիճակ լինի, ինչպես պետք է կառավարենք իրավիճակը․ այո, մտախում ենք։
Տարբեր սցենարներ ենք քննարկում»,- հավելեց Փաշինյանը։
***
Փաշինյանը հիմա էլ կարծում է, թե մոդուլային ատոմակայանը մեզ այլևս չի հերիքելու
Պնդեց, թե հաստատված ներդրումային ծրագրերն այն ծավալի են, որ ՀՀ-ն արդեն ունի էլեկտրաէներգիայի դեֆիցիտ։
«Մենք պետք է մտածենք՝ ինչ անել։ Նախ պետք է մտածենք էլեկտրաէներգիայի ներկրման հնարավորությունների և մեր աղբյուրների գեներացման մասին»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ ԱԲ գործարաններն այսօր արդեն հարցումներ են հղում՝ նշելով, թե իրենց ինչ ծավալի էլեկտրաէներգիա է պետք լինելու։ Հայտարարեց` կառավարությունը կկողմնորոշվի առաջիկա ամիսներին։ Չբացառեց, որ խնդրի լուծումը կարող է դառնալ 1000 ՄգՎտ հզորությամբ ատոմակայանը։
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Լիխաչովը Երևանում Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ «Ռոսատոմը» Հայաստանի կառավարությանը առաջարկել է կառուցել 1 ԳՎտ հզորությամբ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկ։
«ՀՀ-ում քրեական գործեր են հարուցվել նախարարների, իմ կողմից նշանակված պաշտոնյաների, մեր քաղաքական թիմի անդամների նկատմամբ․․․ Եթե միայն ընդդիմադիրներն են դատվում, բա ինչո՞ւ են բազմաթիվ ընդդիմախոսներն ազատության մեջ»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ-ում ընտրողական վերաբերմունք է ցուցաբերվում և միայն ընդդիմադիրներն են քրեական հետապնդումների ենթարկվում։
«Տեսաք՝ ի՞նչ եղավ Գագիկ Խաչատրյանի գործով, որևէ մեկը պատասխան տալո՞ւ է․․․ Այն, որ մինչև հիմա դատարանի վճիռ չկա, դա կոռուպցիայի արդյունք է և չի բացառվում՝ համակարգային կոռուպցիայի, այլ բան է, թե համակարգում մինչև որ մակարդակ է գործում այդ կոռուպցիան։ Բոլոր այդ մարդիկ, որ ազատության մեջ են հիմա, դա կոռուպցիայի հետևանք է, որովհետև իրենց մաֆիոզ կապերով հարցեր են լուծել և շատ տեղերում մինչև հիմա էլ լուծում են․․․ Սահմանադրական երաշխիքների ետևում թաքնված որոշ մարդիկ ոչ թե սահմանդրությունն ու պետությունն են պաշտպանում, այլ իրենց ընկերներին, իրենց կոռուպցիոն կլանների անդամներին։ Շատ վտանգավոր բան են անում, իքս պահի կարող է ժողովրդի համբերության բաժակը լցվել․․․ Հանցագործը պետք է նստի բանտում, ինձ համար ուրիշ սկզբունք չկա, և մեր դատական համակարգը ճշգրիտ պետք է որոշի՝ ով է հանցագործ, ով՝ չէ»,- ընդգծեց Փաշինյանը։
***
Այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով դիտրակմանը, որ ԱՄՆ հերթական պատժամիջոցներն է իրականացնում Իրանի նկատմամբ՝ այդ թվում ավիացիոն բնույթի, և հարցին, թե արդյոք Իրանը դեպի ՀՀ թռիչքների ժամանակ խնդիրներ կարող է ունենալ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀ կառավարությունն ուսումնասիրում է Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթները։ «Մենք բոլոր գործընկերների հետ շատ թափանցիկ ենք։ Հատկապես մեր բարեկամ երկրների պարագայում մենք ասում ենք, որ մաքսիմալ ամեն ինչ կանենք, որպեսզի լինենք բարեկամական, բայց մի գիծ կա, որը մենք չենք կարող անցնել, դա այն ռիսկն է, որ Հայաստանն ինքը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով՝ մինչև Հայաստանի՝ սանկցիաների տակ հայտնվելու ռիսկը մենք կմնանք զուտ բարեկամական տրամաբանության մեջ։


