|
«Հիմա՝ ուզո՞ւմ եք մեզ իշխանությունից հեռացնել։ Հասկացա՞ք, որ մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է՝ համաժողովրդական քվեարկությունը, մնացածը չի անցնում․․․»,- այս մասին ԱԺ—ում հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ դիմելով ընդդիմությանը։ «Հետևաբար ձեզ պետք կլինի, որ օր առաջ գնանք ժողովրդի մոտ՝ էլի համաժողովրդական քվեարկության, չէ՞։ Նորից եմ անում քաղաքական առաջարկ՝ եկեք մենք բերենք Սահմանադրության նախագիծը, դուք էլ այստեղից ասեք՝ մենք այս Սահմանադրության նախագիծը դատապարտում ենք, սա վատն է, գնանք Սահմանադրության հանրաքվեի, գնանք, դա ձեզ համար առիթ է, մեզ ժողովուրդը կասի՝ ոչ Սահմանադրությանը, մենք էլ հրաժարական կտանք, կգնանք։ Վատ բա՞ն եմ ասում։ Սիրելի՛ ժողովուրդ, լուծում եմ առաջարկում, պահանջեք, թող լինի»,- նշեց Միրզոյանը և դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց՝ սխա՞լ եմ ասում, պարոն վարչապետ։ |
«Ուզու՞մ եք մեզ իշխանությունից հեռացնել, եկեք գնանք Սահմանադրության հանրաքվեի»․ Միրզոյան
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


