Թարմացում․Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Life-ի լրագրող Յունաշևին հայտնել է, որ թեման շոշափվել է, որոշում է կայացվել։
Կապված այն բանի հետ, որ Հայաստանը արդեն մի քանի տարի չէր կատարում իր պարտավորությունները, ղեկավարվելով կազմակերպության կանոնադրությամբ` առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։
***
Հայաստանն ակնհայտորեն չի մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին, և կազմակերպությունը կարձագանքի դրան, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց այն, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, ակնհայտ է։ Եվ ՀԱՊԿ-ը, համապատասխանաբար, կարձագանքի դրան»,– լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Փաշինյանը «նախընտրում բոյկոտել» ՀԱՊԿ-ը, այլ ոչ թե դուրս գալ կազմակերպությունից։


