▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը երեկ խորհրդարանում հստակ պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը. Լևոն Քոչարյան

Շաքիում տեղի ունեցած դեպքը չի կարող համարվել սովորական քրեական դեպք. Լևոն Քոչարյան

Չեմ կարծում, որ որևէ տրամաբանող մարդ այս դեպքը կարող է որակել որպես սովորական հանցագործություն։ Ադրբեջանցի զինվորը ոչ թե մոլորված հայտնվել է ՀՀ տարածքում, այլ զինված խորացել է 10 և ավելի կմ ու եղել է այն, ինչ եղել է, ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Հիշեցրեց, որ երեկ մեղքը փորձվում էր նուրբ ձևով բարդել այն կնոջ վրա, որ պաշտպանել է իր ընտանիքը։ «Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հստակ պահում էր ադրբեջանցու անմեղության կանխավարկածը, մինչդեռ երբ ինչ–որ հարց է լինում ընդդիմության հետ նա երբեք չի պահում այդ անմեղության կանխավարկածը, իսկ հիմա զգուշորեն ասում է` դե դեռ պետք է դատ լինի, դեռ պետք է հասկանանք, պետք է օբյեկտիվությունը չկորցնենք»,– ասաց նա։

Դիտեք նաև՝

***

***

Հասարակություն далее