ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ԵԽԽՎ նստաշրջանից տեսանյութ է հրապարակել, որում ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալ Արամ Վարդևանյանը մասնավորապես նշում է. «ԵԽԽՎ-ում արձանագրվել է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակը 90%-ից ավելի պետական պաշտոնյաներ են եղել, և դա կաշկանդող հանգամանք է հանդիսացել:
ՔՊ պրոպագանդային հակադարձում կամ ճեղքում հնարավոր չէր լինում անել:
Այսօր հատկանշական օր է Հայաստանի ժողովրդավարության համար, ժողովրդավարության բաստիոն չի այլևս Փաշինյանի կառավարած Հայաստանը»։


