▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշանը, ներգրավված է արդարադատության նախարարության աշխատանքներում

Թարմացում․ Ի՞նչ էր անում Շուշան Փաշինյանը արդարադատության նախարարությունում. մամուլի խոսնակը պարզաբանել է։ Մարիամ Մելքումյանը հայտնել է , որ Շուշան Փաշինյանը գերատեսչությունում է եղել «Մեկ օր նախարարի հետ» ծրագրի շրջանակում։

«Այդ ծրագրին մասնակցում են ուսանողները։ Ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի փետրվարից։ Նպատակ ունի ոլորտով հետաքրքրված և բարձր առաջադիմությամբ ուսանողներին հնարավորություն տալ ներսից ծանոթանալու նախարարի և գերատեսչության աշխատանքին՝ խթանելով պետական կառավարման նկատմամբ հետաքրքրությունը»,–ասել է  նա ու հավելել է,  որ Շուշանը նաև նախարարությունում պրակտիկա է անցնում` չմատնանշելով, թե որ վարչությունում կամ բաժնում, ու ինչ մասնագիտությամբ։

Փաշինյանի միջնեկ դուստրը՝ Շուշանը, ներգրավված է արդարադատության նախարարության աշխատանքներում։

Անձնական տվյալների պաշտպանության մարմնի ստեղծման վերաբերյալ աշխատանքային հանդիպմանը նրա մասնակցությամբ լուսանկարներ են հայտնվել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի էջում։ Շուշանը վերջերս ավարտել է Գերմանիայի Ռոբերտ Բոշ քոլեջը, որից հետո անգլերեն է դասավանդել ընկերուհու ուսումնական կենտրոնում, գրում է Armenia Sputnik-ը։

Հասարակություն далее