▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետության բացակայության պարագայում մարդը վեշ է` անկախ ֆինանսական ու սոցիալական կարգավիճակից․․․

Վերլուծաբան Գոռ Մադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նկարն այս այն մասին է, որ պետության բացակայության պարագայում մարդը վեշ է` անկախ ֆինանսական ու սոցիալական կարգավիճակից, հանցանքից ու իր դեմ կուտակած ատելությունից,
Նկարն այն մասին է, որ երբ դու ես իշխանության, նման բան անողները քեզ են ծառայում, երբ ուրիշները` նրանց են ծառայում ու դու հայտնվում ես այս վիճակում:
Նկարն այն մասին է, որ երբ դու պետության փոխարեն գոմ ես սարքում ու զբաղված ես հարստահարելով ու թալանով, այդ անպետությունը վերջը ջարդվելու է գլխիդ:
Նկարն այս Հայաստանի փակ շղթայի մասին է, որտեղ ամեն հաջորդ իշխանությունը գալու է նախկիններից հետ բերելու պատգամով, դառնալով նախկին ու սպասելով իրեն նախկին սարքողին,
Նկարն այս, ի վերջո, այն մասին է, որ փողը Հայաստանում երբեք իշխանության չի եղել ու սխալ են եղել նրանք ովքեր պետության սարքելու փոխարեն փող են դիզել, այլապես միլիարդատեր լինելով այս վիճակում չէին հայտնվի»:

***

Արամ Մանուկյանն այս առիթով գրում է․ «Իսկ հնարավոր չէ՞ր ինչ թալանել ա, հետ բերել առանց էսօրվա էտ դաժան տեսարանի, հաշվի առնելով` մինչ էս պահն ինչքան թալանչիներ են փողեր փակվել ու իրենց համար վայելում են մնացածը թալանը։
Դե էն ձևական տնային կալանք ա, բացակայության արգելքների մասին չխոսենք, ամոթ ա չէ՞ վերջիվերջո, քեզ իշխանության բերողի հետ վատ վարվելը, ինչքան էլ փորձում ես թոզ փչես թոզ շնչող սիրողների քիթուբերնին»։

***

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ գրում է.

«Սադիզմ առանց սահմանների։ Թե ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․․․ անպատկերացնելի մի բան, ինչպես մենք թույլ տվեցինք հասնել այստեղ։ Խոշտանգում են նաև մեզ։ Դատարան են բերել ձևն ապահովելու համար։ Սա սամասուդի պաշտոնական օրինակ է։

Հասարակությունը կարող է դրական կամ բացասական վերաբերմունք ունենալ ցանկացած անձի նկատմամբ, սակայն մարդու հիմնարար իրավունքները պայմանավորված չեն նրա նախկին պաշտոնով, հանրային ընկալմամբ կամ առաջադրված մեղադրանքներով։ Յուրաքանչյուր մարդ ունի անօտարելի իրավունքներ և արժանապատվություն, որոնք ենթակա են պաշտպանության՝ անկախ որևէ հանգամանքից (փաստաբաններ)։

Մինչդեռ, Գլխավոր դատախազությունը պնդում է, որ «հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ արձանագրվել է, որ Խաչատրյանը չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ նրա կողմից քրեական վարույթով որևէ վարութային գործողության մասնակցելու համար»։

Ավելի վաղ հրապարակվել են կադրեր ԱԱԾ-ի գործողությունները ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее