▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պիջակիս գրպանում 15 հազար դրամ գտան՝ առգրավեցին»․ Լևոն Քոչարյան

«Ոչինչ չգտան, ի՞նչ պիտի գտնեին, իմ պիջակների գրպաններն էին հերթով մտնում, ստուգում, մի տեղ էլ 15 հազար դրամ կար՝ վերցրեցին, առգրավեցին, հատուկ ծրարի մեջ դրեցին՝ կնիքով․ այս տիպի էժան բաներ»,- ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով երեկ իր բնակարանի խուզարկությանը՝ ասաց ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը։ «Ինչ գտնում էին՝ վերցնում էին»,- նշեց նա:

***

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտնվում է հիվանդանոցում։ Լևոն Քոչարյանը հայտնել է, որ երկրորդ նախագահի ձերբակալման նոր որոշում է կայացվել։ Նոր որոշում կայացնելու պատճառն այն է, որ նախորդ որոշումից անցել է 24 ժամ։

Լևոն Քոչարյանը նշեց. «Շատ էին ուզում հորս դատարան բերել, բժիշկներն ասացին՝ չի կարելի»։

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին կալանավորել են 2 ամսով։

***

Այստեղ իրավական գործընթաց չկա, կա 1 հոգու ցուցում՝ բացահայտ լկտի, ապօրինի, որին հանցակից են դառնում նաև իրավապահ, դատական համակարգի շատ մասնակիցներ, ասաց պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հոր և եղբոր հետ կապված գործընթացներին։

«Գործը հարուցված է 2018 թվականից, ոչ մի նոր բան չկա, ուղղակի կա ցուցում՝ թքել-կպցնել, ինչ-որ բան փորձել ստանալ՝ Հ1-ի կամ տարբեր կայքերի համար ռեպորտաժներ ստանալ։

Կալանք եղավ, դրանից բացի շատ ուրիշ մարդկանց են կալանավորել. ընտանիք կա, որտեղից 4 անդամի տարել են կալանքի՝ շատ տարիքով մարդ, իր կինը, 2 աղջիկները»,-ասաց Քոչարյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее