▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանում հանրաքվե անցկացնելու հարցը. Պեսկով

Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն հանրաքվեի հնարավոր անցկացումը, ինչպես նաև հանրապետության զարգացման ուղղության ընտրությունը։ Այդ մասին, այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նշվել են առևտրատնտեսական համագործակցության հետ կապված կոնկրետ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Փաշինյանը այց կկատարի Մոսկվա։ Պետությունների ղեկավարները կքննարկեն հիմնական թեման՝ Հայաստանի զարգացման ուղղության, կողմնորոշման և հանրաքվեի անցկացման ընտրությունը»,—ասել է Պեսկովը։

Պեսկովը հավելել է, որ Հայաստանի վարչապետի այցի ճշգրիտ ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։

Դիտեք նաև՝

***

info@asekose.am/095519696
Հասարակություն далее