▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քամանչա»-ում հայկական ղավուրմա ուտող բլոգերն այն թուրքակա՞ն է ներկայացնում

Սոցցանցերում քննարկումների ալիք է բարձրացրել բլոգեր Վասիլի Միշլենի ինստագրամյան սթորին հայկական ավանդական տհալի (ղավուրմայի) մասին։ Վերջինս այն ներկայացրել է որպես մսի պահպանման ավանդական եղանակ, որը տարածված է Կովկասում, Թուրքիայում և թուրքական ժողովուրդների շրջանում։ Սթորիում նշված են եղել նաև «Քամանչա» ռեստորանի ու նրա սեփականատիրոջ էջերը։

Պանորամա․am-ն է գրում ու մանրամասնում․ «Միշլենին և այլ հայտնի բոլգերների Հայաստան է բերել Արեգ Գևորգյանը՝ համագործակցության նպատակով, որպեսզի գովազդեն «Քամանչա» ռեստորանը։ 

Threads-ի օգտատերերից մեկը դժգոհում է, որ Հայաստան հրավիրված այլազգի բլոգերները հայկական ռեստորաններում ներկայացվող ավանդական ուտեստները բնութագրում են որպես կովկասյան կամ թուրքական, և հարց է բարձրացնում, թե ինչու ուտեստների ծագումն ու մշակութային համատեքստը պատշաճ չեն ներկայացվում։

Հավելենք, որ ղավուրման կամ տհալը, ողորման, տնայնագործական եղանակով պահածոյացված միսն է։ Հին ժամանակներում մեր նախնիները ուշ աշնանը պատրաստում էին ղավուրմա, որն օգտագործում էին մինչև գարուն։ Տավարի կամ ոչխարի միսը լվանալուց հետո թողնում են ծակոտկեն ամանի մեջ՝ մինչև լավ քամվելը (կա նաև աղաջրում պահելու տարբերակը)։ Ղավուրման հիմնականում գործածվում է ձմռանը։ Ամեն անգամ օգտագործելիս, տարայում մնացած մսի կտորների վրա կրկին հալած յուղ են ավելացնում՝ մինչև դրանց ծածկվելը։ Պահում են սառը միջավայրում։ Միսը ուտում են և տաք և սառը վիճակում, ինչպես նաև գործածում են տարբեր կերակուրներ պատրաստելու համար»։

Լուսանկարում՝ Արեգ Գևորգյանն է

Հասարակություն далее