▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քաոս՝ թիվ 57 մանկապարտեզում. աշխատանքից ազատման դիմումներ են պարտադրում կոլեկտիվի հներին». Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնում է. «Քաոս √57 մանկապարտեզում. խմբով աշխատանքից ազատման դիմումներ են պարտադրում կոլեկտիվում ՀՆԵՐԻՆ, ովքեր հանդգնել են երեկ գրկաբաց ընդունել Ավինյանին դատարանով կրած ու իր պաշտոնին վերադարձած նախկին ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանին,
որին երեկ ստիպված վերանշանակեցին մանկապարտեզի ղեկավար, քանի որ եռաստիճան դատարանը ապօրինի է ճանաչել Ավինյանի պաշտոնանկության հրամանը և
Մարգարիտային 2 տարվա հարկադիր պարապուրդի համար պարտադրել է վճարել Երևանի քաղաքապետարանին`
կուտակված աշխատավարձը բյուջեի հաշվին ։
2 օր է Ավանում թաղապետն այս 2 կանանց դեմքով դիմադրում է դատարանի որոշմանը, սույն տիկնայք
թույլ չեն տալիս դատարանով իր պաշտոնին վերանշանակված Մարգարիտա Հովհաննիսյանին մուտք գործել իր աշխատասենյակ ու սկսել մանկապարտեզի կառավարումը։ Բռնազավթված է տնօրենի սենյակը` գույքով, երկու օր շարունակ ։
Արշավներ են կազմակերպել Մարգարիտա Հովհաննիսյանին դեմ ` չենթարկվել նրա հրամանին, չկատարել պահանջը, չբարևել ու չնկատել նրան։
Մասնավորաբար Մեթոդիստ Վարդ Հարությունյանը զավթել է տնօրենի սենյակն ու գույքը, կողպում է ողջ օրը` իրեն մեջը թողած, որ հանկարծ Մարգարիտա Հովհաննիսյանը չներխուժի և չնստի իր աթոռին ։
Հայտարարել էր թե իմ անձնական տարածքն էլ սա ու վերանշանակված ղեկավարին տվել թե մանկապարտեզի կիսափուլ սենյակը, որը մեկուսարան է համարվում վիրուսով երեխաներին մի քանի րոպե պահելու համար, մինչեւ ծնողի կվերցնի մանկապարտեզից
Վարդը` կարմիր բլուզով տիկինը, այս երկու տարիներին ղեկավարում էր մանկապարտեզը` Մարգարիտա Հովհաննիսյանի ապօրինի ազատումից հետո, իսկ մյուս դիամդրողը ՀՈԱԿ տնօրեն Արփինե Հակոբյանն է, որն ստվերային է գործում, պատմում է ինձ մանկապարտեզի կոլեկտիվ՝ հայտնելով, որ սպիտակ թղթի վրա ազատման ստորագրություններ է ուզել հավաքել, որպես ղազագիր ազատման դիմումներ կորզելու համար, այսպես են եզրակացրել ապօրինի պահանջը` կոլեկտիվում։
2 տարի առաջ պաշտոնանկ արված Մարգարիտա Հովհաննիսյանը ջախջախել է դատարանում Տիգրան Ավինյանին ու մինչև վճռաբեկ դատարան բողոքով նա կփոխհատուցվի մեր հաշվին»:

Հասարակություն далее