▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քաղաքապետարանի մի տխմար հրապարակ է նետել իրենից ավելի տխմար ու անիրական մի միտք»

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Երևանի քաղաքապետարանի մի տխմար հրապարակ է նետել իրենից ավելի տխմար ու անիրական մի միտք, որը դարձել է հանրության լուրջ քննարկման առարկա։
Սա լավագույն ձևերից մեկն է, որով հնարավոր է շեղել մարդկանց ուշադրությունը երկրում տիրող տնտեսական, անվտանգային, կրթական և այլ խնդիրներից։
Հիմա մարդիկ կմոռանան երկիր մտած ադրբեջանցի ահաբեկիչների ու դիվերսանտների մասին՝ խոսելով մարզերից Երևան մեքենայով մտնելու արգելքի հայտարարությունից։
Այսպես են ձեզ կերակրում ամեն տեսակի կտերով, որպեսզի դուք չհասցնեք տեսնել երկրի խնդիրներն ու չհասցնեք մտածել փրկության ճանապարհների մասին։
Բայց դուք կարող եք չուտել այդ խայծը, եթե ավելի զգոն լինեք ու չընկնեք էժանագին շոուների հետևից»:

Հասարակություն далее