▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ական կինը միջազգային հանրությանը զբաղեցնում է բամբասանքի մակարդակի խոսակցություններով»․ Աննա Կոստանյան

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Այս քպ-ական կինն անհաջող պաշտոնյայի ամենավառ կերպարն է, ով ցավոք սրտի ԵԽԽՎ-ում ներկայացնում է մի ամբողջ պետություն, ով միջազգային հանրությանը զբաղեցնում է բամբասանքի մակարդակի խոսակցություններով: Նայեք ու հասկացեք, թե ինչպիսին չպետք է լինի բարձրաստիճան պաշտոնյան, իսկ առանձնապես պատգամավորը, ով միջազգային հանրության մոտ ներկայացնում է ժողովրդին»:

Հովհաննես Իշխանյանն էլ այս առիթով գրում է․

Եվրոինտեգրվողը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեղադրում ա մի մարդու քրեական հանցանքի մեջ, որի հետ կապված ոչ միայն դատական վճիռ չկա այլև քրեական վարույթ էլ սկի չկա

Խոսքը կաթողիկոսի եղբորը լրտեսության մեջ մեղադրելու այն ոչ լեգիտիմ ՔՊ-ականի մասին է

Ոչ օրենքի գերակայության մոտեցում կա, ոչ միայն դատարանով մարդուն դատապարտելու, ոչ էլ անձի արժանսպատվությունը հարգելու մոտեցում

Բայց եվրոինտեգրվում են, էդ եվրոինտեգրումն ի՞նչ ա, Սովետի 37թ. Սահմանադրությու՞նը

Հասարակություն далее