▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով։ Սակայն խոշոր գործարքների դեպքում կարևոր է հաշվի առնել նաև փոխարժեքի տատանումները, որոնք նույնիսկ փոքր փոփոխության դեպքում կարող են էականորեն ազդել գործարքի վերջնական արժեքի վրա։

Իսկ ինչպե՞ս փոխարժեքի տատանումը խնդրից վերածել օգտակար գործիքի․ ահա 3 պարզ քայլ, որոնք կօգնեն ձեր միջոցներն օգտագործել հնարավորինս արդյունավետ:

  1. Մի՛ շտապեք․ խոշոր գումար փոխանակելիս կարևոր է հետևել փոխարժեքի փոփոխություններին և գործարքը կատարել՝ հաշվի առնելով ձեր ֆինանսական նպատակներն ու նախընտրած պայմանները։
  2. Խնայե՛ք ժամանակը․ խոշոր գումարների փոխանակման համար տարբեր մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտություն այլևս չկա։ Թվային հարթակների միջոցով կարող եք կառավարել արժութային գործարքները՝ առանց մասնաճյուղ այցելելու։
  3. Ուշադրությո՛ւն դարձրեք պայմաններին․ խոշոր գումարների փոխանակման դեպքում կարևոր է հաշվի առնել ոչ միայն փոխարժեքը, այլև գործարքի պայմաններն ու սպասարկման վճարները։

Այս բոլոր մոտեցումները գործնականում կիրառելու և խոշոր գործարքները շահավետ դարձնելու համար Rate.am-ն ու IDBank-ը համատեղ ստեղծել են Rate.Trading հարթակը․ հատուկ մշակված թվային միջավայր, որը լիովին փոխում է խոշոր ծավալի արտարժույթ փոխանակելու պատկերացումները։

Հարթակը թույլ է տալիս առաջարկել ձեր նախընտրած փոխարժեքը՝ ներկայացնելով արտարժույթի գնման կամ վաճառքի համապատասխան հայտ։  IDBank-ի կողմից հայտի հաստատման դեպքում գործարքը կատարվում է անմիջապես բանկի հետ։

Rate.Trading հարթակը հասանելի է Idram&IDBank հավելվածից կամ rate.am կայքից։  Բոլոր առևտրային հաշիվները բացվում և սպասարկվում են IDBank-ի կողմից։

Օգտվե՛ք Rate.Trading-ի հնարավորություններից՝ արժութային գործարքներն առցանց իրականացնելու և փոխարժեքի ռիսկերն ավելի արդյունավետ կառավարելու համար։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

010-59-33-33

Հասարակություն далее