▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսական զորքերը հեռացնելուց հետո իրավաբանորեն վերանալու է նաև հայ-թուրքական սահմանը»․ Էդգար Ղազարյան

«Դա հարաբերությունների զարգացման մասին հանդիպում չէր, այլ ճիշտ հակառակը։ Չի կարող հարաբերությունների մասին խոսք լինել՝ Փաշինյանի նման տրամադրվածության պայմաններում»,- լրագրողների հետ զրույցում խոսելով երեկ կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումից՝ ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
Անդրադառնալով ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին Պուտինի հայտարարությունը՝ ընդդիմադիր պատգամավորը նշել է․ «Ռուսաստանը այս պահին ՀՀ-ում ունի 2 ստացիոնար ռազմական ներկայություն, 102--րդ ռազմաբազայից բացի՝ նաև անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերն են, որոնց գործունեությունը կարգավորվում է հայ-ռուսական միջազգային պայմանագրով։ Քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ պետական սահմանի մասին առանձին համաձայնագիր չունի, ռուսական զորքերն այստեղից հեռացնելուց և այդ պայմանագիրը չեղարկելուց հետո իրավաբանորեն վերանալու է նաև հայ-թուրքական սահմանը, որը չափազանց մեծ վտանգ է թուրքական ռազմական ներկայության, սահմանի տեղաշարժը Հայաստանի տարածքում իրականացնելու իմաստով։ Փաշինյանի հիմնական նպատակներից մեկն էլ հենց դա է»։

Դիտեք նաև՝ 

***

info@asekose.am/095519696
Հասարակություն далее