▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա արդեն ծիծաղելի չի, երբ վերածվում է պետական քաղաքականության. Սա հանցագործություն է. Վարդան Հակոբյան

Սա արդեն ծիծաղելի չի, երբ վերածվում է պետական քաղաքականության. Սա հանցագործություն է. Վարդան Հակոբյան

***

Կարդացեք նաև՝ լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիսիանում տեղի ունեցած ցավալի դեպքի և հայ կնոջ, նրա երեխայի վիրավորվելու թիվ մեկ մեղավորները ՀՀ ԱԱԾ -ն և Շաքիի գյուղապետն են։
ԱԱԾ -ն մեղավոր է, որ չի հայտարարել թշնամու զինվոր(ներ)ի ներթափանցման մասին և անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել դիվերսանտ(ներ)ին արագ հայտնաբերելու համար, ինչի հետևանքով նա (նրանք) մոտ 20 կմ խորացել են երկրի ներս։
Շաքիի գյուղապետը մեղավոր է, քանի որ իմացել է թշնամու զինվոր(ներ)ի ներթափանցման մասին, իմացել է, որ նա (նրանք) կարող են լինել հենց իրենց գյուղում, բայց թաքցրել է այդ լուրը ու զգոն չի պահել գյուղի բնակիչներին։
Եթե մարդիկ զգուշացված լինեին, երեխաները չէին մտնի տուն՝ տեսնելով կոտրված դարպասի դուռը, այլ անմիջապես կզգուշացնեին իրենց ծնողներին կամ ոստիկանությանը։
Հետևաբար, Շաքիի բնակիչները պիտի իմանան, որ իրենց համագյուղացի կնոջ ու երեխաների վիրավորվելու ամենամեծ մեղավորը հենց գյուղապետն է իր անպատասխանատու վարքագծով»:

Հասարակություն далее