|
Պատմաբան Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սաշա Լյովայի Կատվալյանը Մալաթի-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն է, իսկ կինը՝ Շուշանիկ Ասիլբեկի Ղևոնդյանը, Երևանի Լյովա Կատվալյանի անվան N 86 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրենը։ Այսօր լրագրողի հարցին ի պատասխան՝ թաղապետն ասում է, որ անհամատեղելիության խնդիր չկա, որ կինը միակ թեկնածուն է եղել, մրցույթում հաղթել է և նշանակվել է տնօրեն։ Եվ մինչ իր նշանակումն է այդ ամենը եղել (2024 թ.)։ Ընդունեցինք ի գիտություն։ *** |
|
«Որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել։ Երբ նշանակվեցի և եկա թաղապետարան, մոտ 10 աշխատակից արդեն ազատման դիմում էր գրել՝ առանց իմ որևէ ներգործության․․․ Որոշ աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանը՝ անդրադառնալով վարչական շրջանի աշխատակազմում կադրային ջարդի մասին շրջանառվող լուրերին։ Անդրադառնալով իր կնոջ պաշտոնավարմանն ու շահերի հնարավոր բախմանը՝ Կատվալյանը նշեց. «Իմ կինը մրցույթով է դարձել թիվ 86 մանկապարտեզի տնօրեն, երբ ես դեռևս չէի նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։ Անցել է լիցենզավորման փուլը, ստացել համապատասխան հավաստագիր։ Նա եղել է մրցույթի միակ մասնակիցը և ճանաչվել է հաղթող։ Այստեղ որևէ խնդիր չկա»։ |
«Շահերի բախումն ակնհայտ է․ կա՛մ թաղապետը պիտի հրաժեշտ տա պաշտոնին, կա՛մ իր տիկինը»․ Արեգ Սավգուլյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


