▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ սեպտեմբերի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ոմն «սենսեյ Անդոն» երեխայի է ծեծել։ Մասիսի համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է, որ այդ օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հ.-ն, ով հայտնի է «սենսեյ Անդո» մականվամբ, Արևաբույր գյուղի ճանապարհից վերցրել և իր ավտոմեքենայով Այնթապ գյուղի մարզասրահ է տեղափոխել Արարատի մարզի բնակիչ 11-ամյա տղայի։Հասնելով մարզասրահ, Անդրանիկ Հ.-ն ռետինե խողովակով և ձեռքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել երեխայի մարմնի տարբեր մասերին, ինչից հետո մի քանի աշակերտների մոտ հայտարարել է՝ «եթե նշված տղան դպրոցում իրեն խելոք չպահի, ականջից բռնեք և զանգահարեք ինձ»։Տեղի ունեցածի հետևանքով երեխային պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով կատարվածի մասին երեխայի մայրը նույնպես հաղորդում է ներկայացրել։ Մասիսի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Անդրանիկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Հասարակություն далее