▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շինհրապարակում անվտանգության պահանջները պահպանվո՞ւմ են․․․Արձագանքներ «Դեֆանս»-ում տեղի ունեցած ողբերգությանը

Լրագրող Նարինե Ղալեչյանը գրում է․

«Դեֆանս» համալիրում վերամբարձ կռունկ է ընկել, նախնական տվյալներով՝ 3 մարդ մահացել է։

Գրեթե ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են բանվորներն աշխատում բարձրահարկ շենքերում՝ առանց անվտանգության կանոնները պահպանելու։ Դա, առաջին հերթին, նրանց գործատուի, այս դեպքում՝ հավանաբար կառուցապատողի, պատասխանատվությունն է։ Իսկ կա՞ որևէ մարմին, որը ստուգում է՝ կռունկները սարքի՞ն են, թե՞ ոչ, և ընդհանրապես՝ շինհրապարակում անվտանգության մյուս պահանջները պահպանվո՞ւմ են։

Կարդացեք նաև՝ «Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընկերներ, որ խնդրեմ կհիշացնեք, թե սա արդեն որերորդ նման դեպքն է միայն Երևանում։
Շինարարական և ճանապարհաշինական աշխատանքների անվտանգության ոլորտում իրավիճակը, մեղմ ասած, շատ մտահոգիչ է։ Երբ շինհրապարակներում անվտանգության կանոնների խախտումները կարող են հանգեցնել մարդկանց մահվան՝ սա այլևս պարզապես «դժբախտ պատահարների» շարք չէ, այլ համակարգային խնդիր, որը պահանջում է լուրջ վերահսկողություն և պատասխանատվություն։
Այս հարցում Երևանի քաղաքապետարանի նուրբ ասած թերացումը, իմ կարծիքով, ակնհայտ է։ Քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը պետք է լինի ոչ թե ձևական (իմիտացիա), այլ իրական և հետևողական։
Մարդկանց անվտանգությունը չի կարող երկրորդական լինել շինարարության արագության կամ որևէ այլ շահի համեմատ»։

Հասարակություն далее