«Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումներ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Խոսքը «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող 3 սուպերմարկետի մասին է (ք. Երևան Կոմիտասի պողոտա 60/2, Ռուբինյանց փողոց 15/5 և Արարատի մարզ, Երասխավան մայրուղի 3/1)։
Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության։
Կարդացեք նաև՝
«Սիթի» ՍՊԸ-ին պատկանող հացի և լավաշի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ
Հայտնաբերված խախտումների թվում նշվում են, որ սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումները և գործիքները պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել, պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել լվանալ, անհրաժեշտության դեպքում՝ ախտահանել։
Խախտումների վերացման համար սահմանվել է վերջնաժամկետ:


