Սկանդալային բացահայտում անեմ... Արամ Վարդևանյան
Սկանդալային բացահայտում. Սամվել Կարապետյանի այս նոր գործը 10 ամիս առաջ եղել է, սպասել են հարմար պահի. Արամ Վարդևանյան
«Զավեշտալի է` Սամվել Կարապետյանի դեմ դեռևս հունվարին հարուցում է մի քրեական գործ, սակայն քննիչները ոչինչ չեն անում, 10 ամիս սպասում են այն պահին, երբ իրենց մտածած օրակարգը ձախողվում է, և դրան ինչ պետք է հաջորդի` կալանք»,– ասուլիսին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստանի» անդամ Արամ Վարդևանյանը։
Նա հիշեցրեց, որ ՀԷՑ–ը 2015 թվականին եղել է սննակության եզրին, և եթե Սամվել կարապետյանը չստանձներ ՀԷՑ–ի սեփականատիրությունը, մենք 2015 թվականին ունենալու էինք հոսանքազրկված Հայաստան և չէին ունենալու այն սակագինը, որը հիմա է։ «Սամվել Կարապետյանը ոչ միայն պահեց սակագինը, այլև կատարեց 700 մլն դոլարի ներդրում։ Նա անգամ 64 դրամի չարաշահման հետ առնչություն չունի»։
***
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանը, խոսելով ՀԷՑ-ի ու Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքի մասին, ասել է, որ նա հսկայական ներդրումներ է կատարել ու աբսուրդ է չարաշահման մասին խոսելը․ «Սամվել Կարապետյանին նույնիսկ 64 դրամի չարաշահման հետ առնչություն տեսնել հնարավոր չէ․ կուզեք ասեմ՝ 50 դրամի․ չի կարելի ուղղակի․ ինչ-որ կարմիր գծեր պետք է ունենան նաև իրավապահները»,- հավելել է նա։


