▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալ ես մեկին, որը ասել է` Արցախի հողերը մերը չեն եղել․․․Մանուել Մանուկյանն՝ Արսեն Հարությունյանին

Պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Արսե՛ն, էս պահից սկսած՝ գառ***վար։ Դու էլ լավ տղա չես։

Եթե ասելիք ունես, գրի՛ կամ զանգի՛, պատասխանդ կտամ։

Եթե քեզ համար մեծ պատիվ է Ալիևի առաջ կզածի հետ հանդիպելը, մի ամբողջ Արցախ հանձնողի հետ հանդիպելը, մեզ հողի մեջ ծախածի, մեզ հաշմանդամ դարձրածի, մեր հերոսների նկարները պատերից ջնջողի, Արարատ սարը ուրացողի, մեր հոգևոր առաջնորդին «սրբապիղծ» անվանողի, Տիգրանաշենը Քյարքի համարողի, Եռաբլուրում զոհվածների ծնողներին քարշ տալով տանողի հետ հանդիպելը, ուրեմն դու էլ լավ տղա չես։

Ինձ համար դու արդեն ոչնչություն ես։

Գտա՛ր, թուրքահպատակ նիկոլիկին կորցնեիր, մեզ։ Մենք վարչապետ չենք, միլիարտներ չունենք, իշխանություն չունենք, բայց լավ տղերք ենք։ Մեր արյունով, մեր անցած ճանապարհով ենք ապացուցել մեր տեսակը։ Մենք մեր սկզբունքները պահելով ենք ապրել ու ապրելու։

Մնացածը կապրես, ու կյանքի մի գեղեցիկ օր կհասկանաս։

Քո նմաններին էլ այսօր օգտագործում են՝ իրենց դիշովկա, թուրքահպատակ քայլերը լեգիտիմացնելու համար։ Տարիներ անց գետինը կմտնես՝ հիշելով էս գրառումն ու լուսանկարը։

Իշխանությունները փոխվում են, պաշտոններն անցնում են, բայց տղամարդու պատիվն ու սկզբունքները մնում են։

Հ.Գ Շնորհակալ ես մեկին, որը ասել է` Արցախի հողերը մերը չեն եղել»։

Հավելենք, որ Արսեն Հարությունյանի գրառման ներքո բազմաթիվ են քննադատական մեկնաբանությունները, որոնցից մի քանիսը՝ ստորև․ 

Ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանի հրապարակումը` ստորև․

«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անձամբ ներկայացնել իմ նվաճած RAF-ի չեմպիոնական գոտին։

Շնորհակալ եմ ջերմ ընդունելության, անկեղծ զրույցի և ցուցաբերած ուշադրության համար։

Հանդիպման ընթացքում խոսեցինք հայկական սպորտի ապագայի, երիտասարդ սերնդին ոգեշնչելու և Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված իմ նպատակների մասին։

Ինձ համար յուրաքանչյուր հաղթանակ ոչ միայն անձնական ձեռքբերում է, այլև հնարավորություն՝ պատվով բարձր պահելու Հայաստանի եռագույնը և իմ օրինակով ոգեշնչելու մեր երիտասարդներին։

Առջևում նոր նպատակներ են, նոր հաղթանակներ ու մեծ երազանքներ՝ հանուն Հայաստանի և հայկական սպորտի ապագայի»։

Հասարակություն далее