|
Թարմացում․ Երեկ Սոթքի զորամասում մահացած զինծառայողը Գեղարքունիքի մարզի Գավառ բնակավայրից էր՝ Նարեկ Բադալյանը։ «Նյուզ»–ի տեղեկություններով` նա 19 տարեկան էր, մեկ տարի առաջ էր զորակոչվել բանակ։ 6 ամիս ծառայելուց հետո դիմում էր գրել և անցել պայմանագրային ծառայության։ Նարեկ Բադալյանն ապրում էր մեծ եղբոր և մայրիկի հետ։ Երեկ ՊՆ-ից պայմանագրային զինծառայողի մահվան կապակցությամբ հաղորդել էին. «Նոյեմբերի 18-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով»։ |
***
|
Նոյեմբերի 18-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն. Բ.-ի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: |


