Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «2022-ի հունիսին հերթական անգամ Արցախում էի և փորձում էի մարդկանց բացատրել, որ ամբողջական հայաթափումը կանխելու համար պետք է ամեն կերպ պահենք Բերձոր քաղաքը և բլոկադայից խուսափելու համար արագ կերպով Շուշին շրջանցող ճանապարհ կառուցենք Քրքջանից դեպի Ակունք և Լիսագոր։
Հանդիպեցի Վիտալի Բալասանյանի, Արայիկ Հարությունյանի հետ։ Երկուսն էլ շատ անհոգ էին, հեգնում էին, թե Ադրբեջանից այլևս վտանգ չկա, ասում էին, թե Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել են՝ կհանձնենք Բերձորը, իսկ Հինշեն և Մեծշեն գյուղերի մոտով նոր կառուցվող ճանապարհը ավելի հեշտ կկապի Արցախը Գորիսի հետ։ Հասկացա, որ այդ մարդիկ թուրքին չեն ճանաչում։
Հաջորդ օրերին մի խումբ Արցախցիների հետ բարձրացա Կաչաղակաբերդ։ Ճանապարհին 30-ից ավելի մարդկանց փորձեցի բացատրել, որ Ադրբեջանը նպատակ ունի Բերձորը վերցնելուց հետո ամբողջական բլոկադա անել Արցախի համար ու կարճ ժամանակում կազմակերպել հայերի տեղահանումը։
Ընդհանուր անտարբերության մեջ մի քանիսը ինձ մեղադրեցին խուճապ տարածելու համար։
Ասացի՝ մոտ 800 հոգու պետք է մեծ խմբերով հաստատվենք Բերձորում, որ թույլ չտանք Բերձորի հանձնումը Ադրբեջանին։ Կազմակերպչական բոլոր պայմանավորվածությունները կային։ Զրո արձագանք եղավ, քանի որ հավատում էին թուրքի խաղաղության խոստմանը։
Հետո, իհարկե, եղան մի խումբ Արցախցիներ, որոնք եկան Բերձոր և Աղավնո, մնացին այնտեղ, բայց ընդհանուր առմամբ Արցախցիների շրջանում, այդ թվում՝ Արցախի պետական հեռուստատեսության ու կայքերի, ինչպես նաև որոշ հանրային գործիչների միջոցով իմ դեմ լուրեր էին տարածում, թե խուճապ եմ գցում մարդկանց մեջ, վախեցնում եմ, չեմ թողնում, որ հաստատված խաղաղության մեջ ապրեն։
Այլ կերպ ասած՝ հատկապես 2022-ին Արցախում իմ դեմ տոտալ հակաքարոզչություն էր գնում։ Նույնիսկ Մարտակերտի վարչակազմը խափանեց շրջանում իմ հանդիպումները տեղացիների հետ, որ չներկայացնեմ իրական վտանգները։
Իսկ 2022-ի այդ օրերին Ստեփանակերտի Կալցովոյի մոտ ընկեր Արշակի հետ պատահաբար տեսանք երկու ադրբեջանցիների, որոնք Իրանի անձնագրերով մտել էին Արցախ ու շինարարության մեջ էին աշխատում։ Դրանց հանձնեցինք ոստիկանությանը։ Պարզվեց, որ իրոք ադրբեջանցիներ են, ոչ թե պարսիկներ, այլ կոնկրետ ադրբեջանցիներ, թուրքեր, բայց քանի որ իրանական անձնագրեր ունեին, բաց թողեցին։
Արցախցիների մեծ մասին թվում էր, թե 2020-ի պատերազմից հետո ամեն խնդիր վերջացած է, Նիկոլը հանձնել է Շուշին, և այլևս ոչ մի վտանգ չկա։ Իսկ ես զգուշացնում էի, որ Բերձորն ու Աղավնոն չեն հանձնվելու, չպետք է հանձնվեն, այլապես հետո ունենալու ենք Արցախի ամբողջական հանձնում։
Մեծ թափով շինարարություն էր գնում Արցախում, մարդկանց ֆինանսական օգնություն էին տալիս, տներ էին տրամադրում, կահույք ու հագուստ, և մարդիկ գերադասեցին ապրել կեղծ խաղաղության քարոզի մեջ։
Հետո եկավ 2023-ի բլոկադան, ու այն մարդիկ, որոնք ինձ մեղադրում էին խուճապ տարածելու համար, սկսեցին աղաղակել, թե ամեն ինչ վերջացած է, պետք է դուրս գալ։ Երբ ես ամիսներ շարունակ ասում էի, որ պետք է դիմանանք, որ պետք է կարողանանք պահել Արցախի այս մի կտորը, նույն մարդիկ ինձ ասում էին՝ դու արի մնա Արցախում, մենք գանք քո տանը մնանք։
Եղավ Արցախի բռնի հայաթափում։ Շատերը հիմա խոստովանում են, որ ժամանակին պետք էր պահել Բերձորն ու Աղավնոն։
Այսօր Մեղրիից մի տիկին ինձ գրել է, թե մարդկանց վախեցնում եմ, երբ խոսում եմ Սյունիքի դեմ թշնամու ծրագրերի մասին։ Ասում է՝ հիմա ամեն ինչ ապահով է, խաղաղ է, նույնիսկ բանակի վերազնիման կարիք չունենք։ Բայց Սյունիքը լցված է իրանական անձնագրերով ադրբեջանցիներով։ Մարդկանց խաբել են, թե դրանք պարսիկներ են, որոնք խոսում են թուրքերեն։ Մեղրեցիներն էլ միամտաբար հավատում են դրան։
Ես չեմ ուզում, որ Սյունիքը ենթարկվի Արցախի ճակատագրին։ Ես չեմ ուզում, որ հետո մարդիկ ասեն, թե ես ճիշտ էի ասում։ Թող մարդիկ հիմա ինձ հայհոյեն, բայց հայրենիքը պահեն»։
«Սյունիքը լցված է իրանական անձնագրերով ադրբեջանցիներով»․ Նաիրի Հոխիկյան
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


