|
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել «Ինչպիսի՞ տեսք պետք է ունենա խաղաղությունը վերնագրով»։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության իր տեսլականը՝ Հայաստանը պետք է ունենա 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք, սահմանազատումը և սահմանագծումը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունենա, սահմանի 2 կողմերում անկլավներ չպետք էլինեն, Հայաստանը և Ադրբեջանը համապատասխան տարածքների փոխանակում պետք է անեն։ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, կամ միտումնավոր մոլորեցնում է, Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման, սահմանագծման համար հիմք չի կարող հանդիսանալ, դրա հետ կապ չունի։ Փաշինյանն Իլհամ Ալևի պահանջով ՀՀ սահմանադրությունն է փորձում փոխել, անընդհատ խաղաղությունից է խոսում, սակայն անընդհատ խաղաղություն ասելով՝ խաղաղություն չի հաստատվում, հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանում։ Ադրբեջանի իշխանությունը հայտարարել է, որ ցանկանում է խաղաղություն հաստատել Հայաստանի ժողովրդի հետ, դրանով ցույց տալով, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը լեգիտիմ և կայուն չի համարում։ Տարօրինակ պատերազմով պարտված, Արցախը հանձնած, ՀՀ սահմանամերձ տարածքները զիջած, ԱԺ ընտրությունները կեղծած, ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարող Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատել»։ *** |
|
Կարդացեք նաև՝ ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առավոտ բարլուսով Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ՝ նոր «թեստ-դրայվի» միջոցով մարդկանց տրամադրություններն ուսումնասիրելու նպատակով։ |
«Տարօրինակ պատերազմով պարտված, Արցախը հանձնած, ՀՀ սահմանամերձ տարածքները զիջած, ԱԺ ընտրությունները կեղծած, ոչ լեգիտիմ իշխանությունը չի կարող Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատել»
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


